Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Բախմուտի գործողությունը ռուսների կոմբինացված մարտավարական հաղթանակն է

Բախմուտի գործողությունը ռուսների կոմբինացված մարտավարական հաղթանակն է
22.05.2023 | 22:39

Արտյոմովսկի (Բախմուտի) օպերացիան շատ հետաքրքիր էր զուտ ռազմարվեստի առումով, որտեղ խորհրդանշական-հոգեբանական պահն ավելին է, քան զուտ ռազմական էֆեկտը: Բախմուտի օպերացիան թեև սկսվել էր նախորդ տարվա հոկտեմբերի 8-ից, սակայն լայն թափ հավաքեց միայն Սոլեդարի գրավումից հետո:

1. Նախ՝ հենց Բախմուտի միջոցով նախորդ հոկտեմբերին ռուսներին հաջողվեց կանգնեցնել ուկրաինացիների հակագրոհը Սվատովոյի ուղղությամբ: Ինչ-որ պահի ուկրաինացիները հարկադրված էին Կուպիանսկից լրացուցիչ ստորաբաժանումներ տեղափոխել Բախմուտի պաշտպանությունն ամրացնելու, դեպի Սլավյանսկ և Կրամատորսկ ճեղքում թույլ չտալու համար:

2. Բախմուտը դարձավ մսաղաց, որը խափանեց նաև ուկրաինական բանակի պլանավորած հակագրոհի երկրորդ ալիքը: Նախ, եթե խնդիր դրված լիներ զուտ քաղաքի գրավումը, ռուսները վաղուց արած կլինեին, բայց այս դեպքում Բախմուտը չէր դառնա մսաղաց և էապես չէր հյուծի այն ռեսուրսները, որոնք հավաքագրվում էին հակագրոհի երկրորդ ալիքը նախապատրաստելու համար:

3. Բախմուտի նշանակության հարցում հակասություն առաջացավ ամերիկյան և բրիտանական հետախուզությունների միջև: Դեռ հունվար ամսին «Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը», հղում անելով ամերիկյան հատուկ ծառայությունների վերլուություններին, նպատակահարմար էր գտնում թողնել Բախմուտը և հետ քաշվել Սլավյանսկ-Կրամատորսկ բնագիծ: Բրիտանական հետախուզությունը, ընդհակառակը, կարծում էր, որ հենց Բախմուտը պետք է դարձնել ռուսական ռեսուրսների հյուծման անառիկ ամրոց, որտեղ տարբեր ուղղություններից շարունակաբար կտեղափոխվեն նորանոր ուժեր և կսպառվեն: Այս հակասությունը նույնությամբ ծավալվում էր նաև ուկրաինական ղեկավարության ներսում: Եթե ԳՇ պետ Զալուժնին ի սկզբանե հակված էր ամերիկյան տարբերակին, ապա Զելենսկին ընդհակառակը՝ բրիտանականին:

4. Բախմուտը հնարավորություն տվեց ռուսներին ռազմական գործողությունների տեպը կարգավորել, ռազմաճակատը նեղացնել, ինչը ժամանակ ընձեռեց շտկելու այն բացթողումները, որոնք կային ռազմական գործողությունների սկզբնական փուլում: Խոսքը վերաբերում է նախ և առաջ ուժերի համալրմանը, պաշտպանական և ամրաշինական գծերի անցկացմանը: Պատերազմի՝ ռուսների համար կառավարելի տեմպը հնարավորություն տվեց կարգավորելու նաև սպառազինության համալրման գործընթացը: Նման տեմպը հնարավորություն էր տալիս ավելի շատ արտադրել, քան սպառել, ինչը հնարավորություն տվեց խուսափել սպառազինության ստրատեգիական պաշարներն օգտագործելուց: Բացի այդ, ընձեռված ժամանակը օգտագործվեց առաջիկա հակագրոհի համար ուկրաինացիների նախապատրաստված ստրատեգիական ռեսուրսները հայտնաբերելու և ճշգրիտ հարվածներով դրանց մի մասը թիրախային ոչնչացնելու համար:

5. Հետևելով բրիտանական հետախուզության հավաստիացումներին՝ Զելենսկին Բախմուտի պաշտպանությանը տվեց խորհրդանշական այնպիսի մի նշանակություն, որի անկումը կնշանակեր ոչ այնքան ռազմական, որքան հոգեբանական պարտություն: Այս հանգամանքը փայուն օգտագործվեց ռուսների կողմից: Նախ՝ Պրիգոժին-Շոյգու (Գերասիմով) հակասությունների խաղարկմամբ հավատացրին ուկրաինացիներին, թե Բախմուտի նվաճումը անհնար է ռուսական ուժերի կողմից: Անընդահատ ցույց տալով, որ այդ հակասությունները մոտենում են կոլմինացիոն կետին՝ անուղղակի Բախմուտ էին հրավիրում ուկրաինական նորանոր ուժեր: Դեռ նախորդ նոյեմբերին, երբ ռուսական վերլուծական շրջանակները իրատեսական էին համարում մինչև տարեվերջ Բախմուտի անկում, հանկարծ հայտնվել էր Պրիգոժինը և հայտարարել, թե Բախմուտի օպերացիան լավագույն դեպքում հնարավոր է ավարտին հասցնել մինչև մյուս տարվա ապրիլի կեսեր: Սրան հետևեց Զելենսկիի կողմից Սիրսկիի նշանակումը Բախմուտի պաշտպանության հրամանատար: Ապրիլի վերջերին, երբ Բախմուտը 85 %-ով ռուսական ուժերի հսկողության տակ էր, կրկին հայտնվում է Պրիգոժինը, կրկին խոսում Շոյգուի հետ առկա հակասություններից, հայտարարում, որ ուկրաինական լայնամասշտաբ հակագրոհը սկսվելու է Բախմուտի անկումից հետո, և որ մինչև մայիսի 10-ը պատրաստվում է Վագների ստորաբաժանումները հանել Բախմուտից: Ի պատասխան Սիրսկին հայտարարում է Բախմուտի վերջին միկրոշրջանները ցանկացած գնով պահելու, թևերից հակագրոհով քաղաքը շրջափակման մեջ առնելու մտադրության մասին՝ տալով արդյունքում ահռելի կորուստներ և ունենալով աննշան նվաճումներ, որոնք քաղաքի անկմամբ, կարելի է ասել, ամբողջությամբ կորցնում են նշանակությունը:

Բախմուտի գործողությունը ռուսների կոմբինացված մարտավարական հաղթանակն է և այս տեսանկյունից կարևոր՝ մինչ այդ արձանագրած մյուս հաջողություններից:

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3715

Մեկնաբանություններ